ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով: Հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար, հայտնում է TASS-ը։
«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա՝ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ռուսաստանի մարզերում բնակչության բոլոր շահագրգիռ կատեգորիաների համար սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: Ռուսները կարող են անվճար գրանցվել` երկու պատվաստանյութերից մեկը՝ «Sputnik V»-ն կամ «Эпиваккорона»-ն ստանալու համար: