Կառավարությունը նոր
որոշում ընդունեց, որով Հայաստանի պետական բյուջեն նոր պարազիտ է ունենալու՝ դատավորների
նոր կաստա, որը պետք է քննի մինչդատական վարույթների մասին գործերը:
Փաղը, պարզվում է,
էական չէ: Պարզվում է՝ Հայաստանն այնքան փող
չունի, որ զինվորին զրահաբաճկոն տա, ժամանակակից զենք առնի կամ պատերազմի հաշմանդամներին
պատշաճ բուժում տա, բայց նոր տիպի պարեկային ոստիկանություն է ստեղծում, որի նույնիսկ
համազգեստի կոճակներն ու զենքը պետք է նորը լինեն (Ն. Փաշինյան): Հայաստանը փող չունի,
որ պայմանագրային զինծառայողներին վարձատրի, բայց նոր հակակոռուպցիոն դատարաններ է
հիմնում, նոր դատավորներ վերցնում աշխատանքի:
Հասականալի է, չէ՞,
որ Փաշինյանն իր համար նոր հենարան է ձևավորում՝
իր դեմ պայքարող մարդկանց լռեցնելու նոր գործիքներ ու մեխանիզմներ ստեղծելով: Իհարկե,
դա ներկայացվում է որպես հեղափոխական նորամուծություն, բայց լսենք իր հիմնավորումը:
«Մենք պետք է երաշխավորված
լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնված գատավորները, նրանց անաչառությունն ու անկաշառությունը
որևէ կերպով կասկածի տակ չպիտի դրվի»,- ասում է մեկը, ով Արգիշտի Քյարամյանին շաբաթը
մեկ մի նոր պաշտոն է տալիս, ում «գրպանի ուսապարկերը» ԲԴԽ անդամի թեկնածու են առաջադրում
Գագիկ Ջհանգիրյանին, ով իր դասընկերոջը ոստիկանապետ է կարգել և այլն:
Բայց անաչառությունն
ու կասկածներն էլ մի կողմ: Ըստ Փաշինյանի՝ այդ դատավորների կայացրած որոշումները պետք
է «ի գիտություն ընդունեն, ոչ թե սկսեն քննարկել, թե ի՞նչ պատճառահետևանքային, այդ
թվում՝ քաղաքական, կապ կա այդ որոշումների հետ: Խնդիրը որ պետք է լուծենք՝ սա է»: Նրա
խնդիրը ոչ թե անաչառ դատարան ու դատավոր ունենալն է, այլ մարդկանց այդ «անաչառությանը» հավատացնելը:
Փաշինյանի համար կարևոր է, որ այդ որոշումներում ոչ ոք քաղաքական կապ չտեսնի, այսինքն
այդ կապը ապրիորի կա, բայց ոչ ոք իրավունք չունի դա տեսնել: Նույն կերպ ճղճղում էր,
թե ոչ ոք չկասկածի իր հրամանատարական ունակությունների վրա. ի՞նչ եղավ վերջում:
Հայտնի անեկդոտ կա
արջի կացին ու կալաշնիկով ունենալու մասին: Այս անալոգիայով Փաշինյանը գրպանային ԱԺ
խմբակցություն, ոստիկանություն և ԱԱԾ ուներ, հիմա էլ գրպանային դատարաններ՝ իրենց դատավորներով:
Լավ, որքա՞ն կարելի է կրել Փաշինյան կոչվող այս պատիժը: