ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախում շարունակում են ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մեկ օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 6․5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթուցիկ առարկա։
Նոյեմբերի 23-ից սկսած ռուս խաղաղապահները մաքրել են 446․4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շենք, այդ թվում 22 սոցիալական նշանակության, հայտնաբերվել և ոչնչացվել է 22 542 պայթուցիկ առարկա։









