Foto

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակելու մասին՝ ազատելով նրան կրթության, գիտության և մշակույթի նախարարի պաշտոնից։

Այս մասին հայտնեցին Արչցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: