Foto

ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի հետ անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ բժշկական ջոկատն անց է կացրել բժշկական պատրաստության պարապմունքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցում, վիրակապում, արտակարգ վերակենդանացման համար տրամադրվող օգնություն և այլն։

Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ և տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։