Foto

Մեկ օրում 540 փախստական է վերադարձել Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյունն են ուղեկցել:

Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 փախստական: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել շուրջ 44,6 հազար փախստական։