Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնաց, այլ գրավե՛ց Եռաբլուրը: Այն ինչ այսօր
արեց Նիկոլ Փաշինյանը, ոչ ավել, ոչ պակաս երկրում քաղաքացիական պատերազմի առաջին քայլն
էր: Նա դրանով լեգիտիմացրեց փողոցում «Նիկոլ վարչապետ» գոռացողի ձայնը, որ սեպտեմբերի
27-ից հետո մկան ծակն էր մտել: Այդպես 2007 թվականի սեպտեմբերին «մեռելներից հարություն
առավ» 10 տարի ոչ մի բառ չարտասանած Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008-ի մարտի 1-ը սադրեց
նույն Նիկոլ Փաշինյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը չի մտածում երկրում կայունության մասին, որովհետև
իր նեղ կլանի միջոցով կառավարվող քաոսն է իր իշխանության միակ երաշխավորը: Փաշինյանը
ոչ մի շանս չի թողնում քաղաքական գործընթացների համար և արդեն փողոց է հանում իր պատկերացրած
«ժողովրդին»: Դա «հակաէլիտան» է, որ գերեզմանի ճանապարհին ծափ է տալիս, իսկ գերեզմանում
խրախճանք է անում՝ «տեսա՞ք ոնց մտանք» գոչումներով: Սո՛ւտ է, Նիկոլ Փաշինյանը չի խոնարհվում
ոչ մեկի հիշատակի առաջ, նա իր զոհերի արյունն է ծծում, ինչպես գիշատիչ բորենին կաներ:
Դրանով նա իր սարսափն է փորձում քողարկել, իբր այդ զոհերն իր համար վախենալու չեն,
գին չունեն:
Իսկ ի՞նչը նրան այդպիսի համարձակություն տվեց: Գուցե այն, որ երեկ
տրամաբանական ավարտին հասցրեց հայ ժողովրդի պարտությունը՝ հանձնելով անվտանգության
գոտու վերջին սանտիմետրերը Սյունիքում: Իր կարծիքով մերկացրեց Հայաստանի պարանոցը թուրք
դահճի կացնի առաջ, վերջնականապես կոտրելով մեր արժանապատիվ պահանջատիրության և պայքարի
դիմադրողականությունը: Բայց ինչպես միշտ, հիմա էլ նա սխալվում է: Հայ ժողովուրդը չի
կորցրել իր արժանապատվությունը, հայ էլիտան Եռաբլուրը գրավող ամբոխը չէ, այլ այն հարյուր
հազարավորները, ովքեր վաղը դատարանի առաջ վանկարկելու են «մա՜հ դավաճանին»: Վստահ եմ
նաև, որ այդ բազմության մեջ լինելու են այսօր «Նիկոլ վարչապետ» գոռացողները:
Այսօր Փաշինյան անցավ «Եռաբլուրը»՝ լեգիտիմացնելով իր վարչակարգի
դեմ պայքարի իրական ժաղովրդական պայքարի բոլոր մեթոդները: