Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3473 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է ևս 3 342 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 55 511:
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 636: