Foto

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում ահաբեկչական սպառնալիքի մասին

Բելառուսը սկսում է բախվել ահաբեկչական սպառնալիքների, ինչի մասին Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախապատրաստման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է RT-ն։

Նրա խոսքով՝ ցուցարարները «արդեն դուրս են եկել երկաթուղի և սկսում են խափանել կառույցի աշխատանքը, ինչը «կարող է լուրջ վթարների, աղետների և բազմաթիվ մարդկանց մահվան հանգեցնել»։

«Դրանք կազմակերպված հանցավոր խմբերի գործողություններն են՝ ահաբեկչության հատկանիշներով։ Մենք սկսում ենք բախվել ահաբեկչական սպառնալիքների»,- ասել է Լուկաշենկոն։