Foto

Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ Պեսկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շարունակվում է աշխատանքը մարտական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու համար։ Ավելին ես ձեզ չեմ կարող ասել»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ ՌԴ այցելության նախապատրաստումը՝ կոնսենսուս գտնելու համար։