Foto

Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել․ Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ , որ մենք արձանագրենք մի բան՝ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, և չկա հաղթանակ, որը նախ քո հոգում ու մտքում չի ծնվում։Եկեք պայմանավորվենք մի բան , ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչի և ինչ էլ լինի մենք չենք դադարի ընթանալ ու պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Արցախի, Մոնթեյի, Վազգեն Սարգասյանի, Ժիվան Աբրահամյանի, Մովսես Գորգիսյանի, Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիյանի քառօրյա պատերազմի զոհված հերոս տղերքի հաղթանակի։ Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ, հանուն արդարության և ապագայի հաղթանակ, ու եթե մենք այսպես վարվենք՝ մենք կհաղթենք ես դա բոլորիդ երաշխավորում եմ »,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան