Foto

Միջամտությունից խոսելուց, ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք նոր խոսեք․Արայիկ Հարությունյանը՝ ԼՀԿ-ին

« «Լուսավոր Հայաստան»  դուք խոսում եք միջամտություններից, դե մի պատմություն պատմեմ․ Մալաթիա-Սեբաստիաում գրադարանի խնդիր կար ու տիկին Սամսոնյանն զանգահարում և ասում է, որ տնօրենն ճիշտ է բողոքողներին սաստեք, նույն խմբակցությունից տիկին Կոստանյանն ասում է բողոքողներն են ճիշտ տնօրենին սաստեք, ու ասենք մարդիկ խոսում են միջամտությունից։ Մի հատ հետաքրքրվեք ու տեսեք, իմ նախընտրելի թեկնածուները պարտվում են մեր ՊՈԱԿ-ների՝ իմ ձևավորած հանձնաժողովի միջոցով։ Ձեզ մոտ դա թուլություն կերևար, բայց սա ուժեղ ղեկավարի պահված է հարգելի գործընկերներ ու միջամտությունից խոսելուց ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք նոր խոսեք»- անդրադառնալով  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ելույթիներին այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Նա անդրադարձավ նաև Նաիրա Զոհրաբյանի ելույթին նշելով․«Գիտե՞ք, թե այս չափորոշինչներն ինչի մասին են,դրանք ապագայում մի խումբ կոտայքցիներին կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարեն սեփական հորմոնները, սիրել եկեղեցի և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական  բռնություն» ։ Այս հայտարարությունից հետո դահլիճում տեղից ձայները բարձրացրեցին «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ միմյանց նկատողություն անելով։

ԱԺ նախագահն միջամտեց խոսակցությանը կոչ անելով դադարեցնեն խոսակցությունները, քանի որ ընթանում է նորմալ քաղաքական բանավեճ։ 

Վերջում նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրելով մեծ աղմուկ բարձրացրած դասագիրքը ասելով , որ այդ դասագիրքը դպրոցներում չի դասավանդվելու և խնդրեց ծնողներին չտրվել սադրանքներին։


Հեղինակ: Թամարա Աբրահամյան