Foto

Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպիչները կամավորականների համար առցանց դասընթացներ են սկսել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա  հոկտեմբերին և համավարակի պատճառով դադարեցվել էին փետրվարի 22-ից։

Կամավորականները դիտելու են մի շարք ուսումնական տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն  համակարգիչներում և  բջջային սարքերում: Դրանք  կպատմեն օլիմպիական խաղերի, մարզիկներին, հյուրերին, երկրպագուներին , հաշմանդամներին օգնելու ուղիների մասին։

Ճապոնիայի, ինչպես նաև  այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել: Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։