Foto

ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել

 Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ: 

 ««Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ  Վահե  Բալայանն օգոստոսի 12-ին ներկայացրել է հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: