Ուկրաինան դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված ևս երեք համաձայնագրերից: Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել Է Ուկրաինայի կառավարությունը: Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել Է Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին, մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաև ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագերի գործողությունը: