Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում քննարկվել են հայկական բռնցքամարտին, այդ թվում` առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակավորապես վայր է դրել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները և նշել է, որ ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն օրինական:
Օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան իր անվստահությունն է հայտնել հայկական կողմին, մասնավորապես Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային: ԱԻԲԱ-ն ընդգծել էր, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ առաջակիայում կայանալիք ընտրությունների ձևաչափը չի համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոններին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից հերթական անգամ խախտվել է ընթացակարգը, որի համար ԱԻԲԱ-ն պարզաբանում է պահանջել և առ այսօր չի ստացել: ԱԻԲԱ-ն նշել է, որ եթե խնդիրները չլուծվեն, ապա իրենք գործկոմի նիստ կհրավիրեն և կքննարկեն Հայաստանի բռնցաքամարտի ֆեդերցիային իրենց կազմից հանելու հարցը: