Foto

Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը. Ռոհանի

«Հունիսի կեսից, իսկ ավելի հստակ` հունիսի 14-ից, սկսվել է երկրորդ ալիքը, որը մեծ մասամբ տարածվում է երկրի հարավում և սահմանամերձ շրջաններում, հիմնականում` արևմուտքում: Երկրորդ ալիքն ավելի ուժեղ է, քան առաջինը»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով` փետրվարի վերջից սկսած և մինչև ապրիլի կեսերը շարունակված առաջին ալիքն ավելի շատ ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգների վրա, իսկ երկրորդ ալիքն ավելի շատ հարվածել է երկրի հարավային նահանգներին ու սահմաններին

Աղբյուր՝ Tert.am