Foto

Հակառակորդի խոցած «Hermes 900» ԱՍԹ-ն շատ թանկարժեք է․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմն ունի 4 կորուստ։ Այս մասին այօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, և այլ սպաներ, շարքայիններ»։
Ինչ վերաբերում է հակառակորդի հետ զինադադարի հետ կապված պայմանավորվածության մասին Արծրուն Հովհաննիսյանը նշեց․« Ես տեղեկություններ չունեմ հրադադարի պայմանավորվածության մասին, բայց լինում է հաճախ, որ գիշերներն ակտիվությունը ընկնում է։ Եթե նման ինֆորմացիա ունենանք մենք անպայման կհայտարարենք։ Ինչ վերաբերում է երեկ մեր խոցած «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն՝ այո, հաստատում ենք «Hermes 900»-ը թանկարժեք է  և ինչպես երեկ իսրայելցի բլոգերն է նշել, որ այն  բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոն է և խոցվել է հայկական ստորաբաժանումների՝ ՀՕՊ միջոցների կողմից»։
Հեղինակ: Թամարա Աբրահամյան