Հուլիսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2418 թեստավորում, որից 1903-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։