Խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։ Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։
Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»,- գրել է մարզպետը։