«Բարսելոնայի» ղեկավարությանը հիասթափեցրել են գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի արդյունքները. նրանք պատրաստվում են մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել մասնագետից: Այս մասին հայտնում է Goal-ը։
Սետյենը կատալոնական ակումբը գլխավորել է հունվարին՝ գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Նա կորցրել է թիմի վստահությունը և բաց թողել Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալի» նկատմամբ ունեցած առավելությունը:
Նշվում է, որ Սետյենը կարող է պահպանել իր տեղը, եթե «Բարսելոնան» հաղթի Չեմպիոնների լիգայում կամ Իսպանիայի առաջնությունում: