Foto

ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Ղահրամանյանը

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ի սրտե շնորհավորում ենք, մաղթում ենք հաջողություններ, հույս ունենք փոխգործակցության և արդյունավետ համագործակցության», — հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։