«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան: Բայց թե ինչու` իրեն հայտնի չէ։ Տեղեկացանք, որ Լուլուն միակը չէ, որի մուտքը ՌԴ արգելափակված է: ՀՀ իշխանության և նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից կազմված մոտ 1500 անուն ընդգրկող սև ցուցակ կա, որոնց մուտքն արգելված է Ռուսաստան։
Նրանց թվում են նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, նախկին պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Գագիկ Մելքոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը և այլք։ Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել և այդ պատճառով զրկվել մուտքի իրավունքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում









