Foto

Ռուսաստանն ու Հայաստանը արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում. Լավրով

Ռուսաստանն ու Հայաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այս հարցում ևս շատ սերտ, արդյունավետ, նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ մշտական ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,- հայտարարել է Լավրովը ՀԱԿՊ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է ապահովել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:  

«Մենք հարաբերությունները գնահատում ենք դաշնակցական, դրանք այդպիսին են, դա վերաբերում է նաև հարաբերություններին ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավականին սերտ է»,- հավելել է Լավրովը:

Աղբյուրը՝ Tert.am