Foto

Իտալական երկու թիմեր պայքարում են Իբրահիմովիչի համար

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Ա սերիայում:

«Ֆիորենտինան» հետաքրքրված է 38-ամյա հարձակվողով, ակումբը ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը համաշխարհային ֆուտբոլում՝ իր թիմում ներգրավելով կարիերայի մայրամուտին գտնվող աստղերի: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ֆիորենտինան» հրավիրել էր  37-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: Ավելի վաղ նշել էինք, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»: