Foto

Վերանորոգվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ճանապարհահատվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

«Լոռու մարզի Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածն է, որի վերանորոգմանը մեծպարնեցիները սպասում էին ավելի քան 30 տարի:

Վերականգնվել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Առաջիկայում կհանձնվի շահագործման»: