Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
«Նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է։ Ընթանում են համաճարակաբանական գործողություններ»,- ասաց նա։
Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ։