Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», - ասաց Վահան Հունանյանը։
Նա նշեց, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։
«Ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս մեկ ամսով», - ասաց Տիգրան Ավինյանի խոսնակը։
Աղբյուր՝ Aysor.am