Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել՝ ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը
Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ակտուալ որոշ հարցերի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ համագործակցությանը։
Համաձայնեցվել է առաջիկա կոնտակտների գրաֆիկը։