Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3013 դեպք, 76 մարդ մահացել է, վարակման դեպքերի ընդհանուրթիվը հասել է 23 934-ի, մահվան դեպքերի քանակը` 501-ի, առողջացել և դուրս է գրվել ընդհանուր առմամբ 786 մարդ: Այս մասին տեղեկացնում է Թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:
Աղբյուր՝ Tert.am