Վրաստանի խորհրդարանը հավանաբար կանցնի հեռավար աշխատանքի. որի դեպքում օրինագծերը կքննարկվեն Էլեկտրոնային ձեւաչափով եւ դրանք կընդունվեն Էլեկտրոնային քվեարկությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ աշխատանքի այդ մեթոդին անցնելու հավանականության մասին խորհրդարանի բյուրոյի մարտի 6-ին կայացած նիստում հայտարարել Է օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:
Նա իրավաբանական հարցերի կոմիտեին եւ իրավաբանական դեպարտամենտին հանձնարարել Է քննարկել այդ նախաձեռնության տեխնիկական եւ իրավական կողմերը:
«Եկեք բոլորս միասին մտածենք եւ պատրաստենք նախաձեռնություն, որը հատուկ դեպքերում խորհրդարանին թույլ կտա օրինագծերը քննարկել Էլեկտրոնային ձեւաչափով եւ Էլեկտրոնային քվեարկություն անցկացնել որոշումներ ընդունելու համար»,-հայտարարել Է Արչիլ Տալակվաձեն:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ Վրաստանում բազմաթիվ հիմնարկություններ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ սկսել են անցնել հեռավար աշխատանքի: