ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: «Եկեք առայժմ զերծ մնանք վատագույն սցենարներից»,-ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն ինչպես է պատրաստվում արձագանքել այն իրադրությանը, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում:
«Եթե խոսքը վերաբերում է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն է»,-հավելել է Պեսկովը: Ավլի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է: «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել»:
Աղբյուր՝ Lurer.com