ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաիսն հարցը ։ Մտքերի փոխանակման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց , որ իրենք միշտ էլ դեմ են եղել հանցավորությանը, բայց մի սկզբունք են միշտ պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար։
Դիմելով Արդարադատության նախարարին հարց ուղղեց , թե ինչ է նշանակում գողական աշխարհ և ով կարող է դրա սահմանը գրել․«Լավ եք անում , որ պայքարում եք հանցավորության դեմ , բայց մի խորհուրդ՝ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացողություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել» ։
Պետրոսյանի ելույթից հետո մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վրդոված նշեց․«Ես հույս ունեմ , որ Բարգավաճ Հայաստանի անունից այստեղ ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար և ԱԺ նախագահին կոչ եմ անում , որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»։
Դահլիճում հնչեցին ծափահարություններ , իսկ ԲՀԿ-ական մյուս պատգամավորները տեղից ինչ-որ մեկնաբանություններ արեցին, որից հետո Բաբաջանյանը շարունակեց․«Լռեք, երբ ես խոսում եմ։ Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեկան աշխարհի և հանցավորության դեմ։ Մենք պետք է կարողանանք վերազինել և անհրաժեշտ գործիքները տալ իրավապահ մարմիններին և արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում։ Եվ ուստի կարծում եմ , որ ամեն ինչ պետք է անենք , որ վեթթինգը , որը կարծես թե տեղ չի հասնում դատական համակագ, իրավական համակարգում անհրաժեշտ վերափոխումներն առագորեն տեղ ունենան, որպեսզի քրեական դատարանի նախագահ, ով հանցագործների հետ ժամանակ է անցկացնում ՝ չունենանք և այդպիսի դատական համակարգով չենք կարող պայքարել հանցավորության դեմ, հասկանում եք չէ՞»։
Աղբյուրը՝ Vesti.am