Foto

Հաքերային հարձակում Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլար

​

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժութային Binance բորսան հաքերային հարձակման է ենթարկվել. անվտանգության հետ կապված միջադեպի վնասը մոտ 6.3 մլրդ դոլար է գնահատվում։ Այս մասին հայտնել է ընկերությունը X սոցցանցում։
Ըստ նախնական տվյալների՝ պատճառ կարող էր հանդիսանալ ծրագրավորող ինժեներներից մեկի նոթբուքի «կոտրումը» (հաքերային հարձակումը)։ Չարագործը դրա միջոցով հասանելիություն է ստացել սպասարկող կոնտեյներին և նախաձեռնել է չարտոնված գործարքներ՝ միջոցների դուրսբերման համար։

«Կարծես թե Binance-ն իսկապես կոտրել են… Օգտատերերի միջոցները անվտանգ են», – գրել է բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն։

Բորսան շտապ կերպով դադարեցրել է դրամական մուտքերի և ելքերի հետ կապված բոլոր գործողությունները, մոտ 3 մլրդ դոլարի ակտիվներ են սառեցվել։

​«Ընդհանուր վնասը մոտ 6.3 մլրդ դոլար է գնահատվում», – ասվում է բորսայի հայտարարության մեջ։

​