Foto

Գագիկ Ծառուկյանը՝ Արթուր Վանեցյանի՝ ԲՀԿ-ին անդամակցության լուրերի մաիսն

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին լուրերին: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրենց ընտրազանգվածը կխլի Վանեցյանը, նա պատասխանեց. «Էսօր խլելը ո՞նց ա, կարո՞ղ ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի: Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի: Հանրությունն ա, ժողովուրդն ա, ով ցանկանա, իրենք ընտրություն  կանեն»:

Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանն անդրադառնալով՝ Ծառուկյանն ասաց. «Այդպիսի խոսակցություն չի եղել: Խոսակցութուն կա, որ գալիս ա Բարգավաճ, այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել, և այդ մասին ինքն էլ ա հայատարարել»:

Ինչ վերաբերում է ծննդատների փակման փաստին, ապա Ծառուկյանը նշեց, որ  վատ է գանահատում, քանի որ այսօր ուզում ենք, որ ներգաղթ, տնտեսական հեղափոխություն լինի։

«Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, ծննդատան փակումը ճիշտ չէ։ Ընդհակառակը, դրանք պետք է պահվեն և զարգացվեն։ Դա անելու բան չի, որ անում են», - նշեց ԲՀԿ առաջնորդը։