Ռուսական RT հեռուստաալիքը նոր կադրեր է հրապարակել հինգշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից:
Հարևան շենքից տեսագրված կադրերում երևում է, թե ինչպես է մուգ գույնի հագուստով մարդը վազում Ֆուրկասովսկի նրբանցքում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության կենտոնական արխիվի շենքի երկայնքով, որից հետո թեքվում դեպի անկյունը: Այդ ընթացքում լսվում են նաև կրակոցներ:
Հիշեցնենք, որ անհայտ անձը երեկ երեկոյան կրակ էր բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ: Տղամարդը գործել է միայնակ, փոխհրաձգության ժամանակ հաջողվել է չեզոքացնել նրան: Պատահարի հետևանքով զոհվել է հատուկ ծառայության մեկ աշխատակից:
Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Տեղեկությունների համաձայն` կրակ բացած անձը Մոսկվայի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է, սակայն այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ:
Աղբյուր՝ Tert.am