2020 թ-ին մանկատան մոտ 300 շրջանավարտի կհանձնվի բնակարանի ձեռքբերման վկայական՝ 6.3 մլն դրամի սահմաններում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս տարի գուցե հասցնենք շուրջ 30 բնակարան հանձնել մանկատան շրջանավարտներին և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը կտրամադրենք նաև մյուսներին»,- նշեց Բաթոյանը: