Foto

Տեսչական մարմինների ներկայացուցիչների այցը «ՀՀ Էլեկտրաէներգետիկակական համակարգի օպերատոր» (ԷԷՀՕ) ՓԲԸ

2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում (ԷԷՀ) տեղի ունեցած համակարգային վթարի և հետագայում նմանատիպ վթարների կանխարգելման նպատակով նախատեսված միջոցառումների ընթացքին և ՀՀ ԷԷՀ-ի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետի տեղակալ Արսեն Դանիելյանը, ղեկավարի օգնական Բագրատ Մուրադյանը, 2019թ․ նոյեմբերի 20-ին այցելեցին «ՀՀ էլեկրաէներգետիկական համակարգի օպերատոր» (ԷԷՀՕ) ՓԲ ընկերություն։
Այցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը և գլխավոր ճարտարագետ Գառնիկ Բալյանը ներկայացրեցին էլեկտրաէներգետիկական համակարգի առկա վիճակը և հեռանկարային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400կՎ լարման ցանցի, հաստատուն հոսանքի ներդիրով «Այրում» ենթակայանի կառուցման աշխատանքների ընթացքին, ինչը հնարավորություն կտա հանրապետությունների միջև իրականացնել շուրջ 350 մՎտ հզորությամբ փոխհոսքեր։