Foto

Կորած քաղաքացիները հայտնաբերվել են

Նոյեմբերի 21-ին ժամը 09:30-ի սահմաններում ԱԻՆ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:

Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:

Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:

Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում:

Հիշեցնենք, որ 911» ծառայությունը նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ երկու քաղաքացի գնացել են դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: