Foto

Քաղաքացիները մոլորվել են. ԱԻՆ-ը որոնողական աշխատանքները շարունակում է

«911» ծառայությունը նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ երկու քաղաքացի գնացել են դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: