USAID «Շուկայի ազատականացումը և էլեկտրաէներգիայի առևտուրը» ծրագրի շրջանակում պատրաստված «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների ծրագիրը» Հայաստանի Կառավարության համար պարտադիր չէ և կարող է ծառայել միայն որպես որոշ կողմնորոշիչ, բայց ոչ ավելին: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նա նշեց, որ Կառավարությունը մշակում է մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարությունը, որում հաշվի են առնված նաև այս Ծրագրում կատարված հաշվարկները: «Բայց բացառված չէ, որ USAID մասնագետների վերցրած բազային տվյալները համահունչ չեն նրանց, որոնցով Հայաստանը ղեկավարվում է: Օրինակ՝ Հայաստանը քաղաքականություն է անցկացնում, որի համաձայն մենք կմնանք ատոմային էներգետիկայով երկիր և ԱԷԿ կունենանք»,- պարզաբանեց Վարդանյանը: