Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջին, ուղերձում մասնավորապես ասված է․ «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերություններըհետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմաննինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»:
Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարօրություն: