Ռուսաստանի հայերի միության գրասենյակ են դիմում հազարավոր վրդովված քաղաքացիներ Ռուսաստանի Արմավիր քաղաքի Դումայի պատգամավոր Ալեկսեյ Վինոգրադովի հանցավոր պահվածքի վերաբերյալ, այն գնահատելով որպես բացահայտ սադրանք՝ հասարակության մեջ էթնիկ ատելություն հրահրելու նպատակով։
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային և Արմավիրի քաղաքային մասնաճյուղերն արդեն դիմել են իրավապահ մարմիններին՝ Արմավիրում Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը սև ներկով ներկելու՝ պատգամավոր Վինոգրադովի վանդալային գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին, հասարակական կառույցներին, ՌԴ Կոմկուսի ղեկավարությանը խիստ գնահատական տալ պատգամավորի գործողություններին, ով անցել է բարոյական և իրավական բոլոր սահմանները։
Խնդրում ենք մեր համաքաղաքացիներին չտրվել այդ սադրանքին։ Չենք բացառում, որ այդ գործողությունների հետևում կանգնած են արտաքին ուժեր, ում ապակառուցողական ծրագրերը, ցավոք սրտի, իրականացվում են ռուս պաշտոնյաների շրջանում, ինչպես օրինակ Վինոգրադովը և նրա կուսակից Դումայի պատգամավոր Կալաշնիկովը, ում համար խաղաղություն, կայունություն և ժողովուրդների բարեկամություն հասկացությունները՝ դատարկ հնչյուններ են։
Վերջում Ռուսաստանի հայերի միությունը նախազգուշացնում է. «Սև խավիարի չափազանց մեծ օգտագործումը կարող է անուղղելի վնաս հասցնել առողջությանը»: