Foto

Տիգրան Խաչատրյան․ Հողերի օգտագործման արդյունավետությունը մնում է չափազանց մտահոգիչ

«Մեր հիմնական խնդիրներից մեկը այն է, որ մենք մեր ռեսուսներն արդյունավետ չենք օգտագործում։ Այդ թվում դուք գիտեք , որ հողերի օգտագործման արդյունավետությունը մնում է չափազանց մտահոգիչ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Էկոնոմիայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավելելով՝ այսօր ոռոգելի հողատարածքների մոտ 54 տոկոսն է օգտագործվում և մտածում են, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում իրենց կողմից աջակցող, խթանող միջոցառումների արդյունքում այդ ցուցանիշը կհասնի 70-ի։
«Դա մի կողմից կարող է թվալ համեստ նպատակադրում , բայց մյուս կողմից հեշտ նպատակադրում չէ, քանի որ իր հիմքում ունի բազմաթիվ ուրիշ խնդիրներ, որոնք լուծված չեն։ Մենք շատ ենք խոսել այն մասին, որ հողակտորները փոքր են, դրանց նկատմամ իրավունքներ ունեցողները հետաքրքրված չեն այդպիսի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում և բոլոր այն խոչընդոտները, որոնք առկա են այդ ճանապարհին համապատասխան վերլուծությամբ պետք է հասցեավորված ձևով, որոշակի միջոցառումների շրջանակներում հաղթահարվեն և պետք են հողատերերի, ֆերմերային գյուղատնտեսությունների համար ստեղծվեն այնպիսի միջավայր, որ այդպիսի համագործակցությունը լինի փոխշահավետ»,- ավելացրեց նախարար Խաչատրյանը։

Vesti.am