Foto

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոփոխելու մասին միջնորդությունը:

2018թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2019թ. մայիսի 18-ը Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ։ 2019թ. հունիսի 25-ին նա կրկին կալանավորվել էր:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր գտնվել նաև 2018թ. հուլիսի 28-ից օգոստոսի 13-ը:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։