Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ հրաժարվել իր քայլերից եւ գործողություններից։ Այս մասին նա ասաց դատարանի այսօրվա նիստում՝ ընդգծելով, որ բոլորից շատ է շահագրգռված արդար դատավարությամբ։
«Ինձ համար մի փոքր տհաճ է կանգնել այստեղ եւ փորձել համոզել, որ մտադրություն չունեմ փախչելու կամ խանգարելու։ Դա չի համընկնում իմ կենսագրության հետ։ Եվ ոչ ոք դահլիճի այն մասում (որտեղ նստած են Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խարատուրովը- խմբ.) չի փախչելու։ Նրանք միշտ ղեկավարվում են արժանապատվությամբ եւ հայրենասիրությամբ։ Ով ինչ էլ որ ասի։ Ես ստիպված եմ կրկնել, որ չեմ խոչընդոտելու։ Որ արդարադատությունից խուսափել մտադիր չեմ։ Ես բոլորից շատ եմ շահագրգռված արդար դատավարությամբ։ Բոլորից շատ։
Աղյուր՝ Past.am









