Foto

ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրեն ունի

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսիին նշանակել Է գործակալության նոր գլխավոր տնօրեն: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության նախորդ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մահացել Է հուլիսի վերջին: Նա ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում Էր 2009 թվականից: Նրանից հետո գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էր դարձել Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: