Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից կհատկացվի 444,111.7 հազ. դրամ, որից «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ 419,818.6 հազ. դրամ: Այս մասին որոշումը կայացվել է այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
419,818.6 հազ. դրամից 140,678.9 հազ. դրամ հատկացվել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին, 156,721.6 հազ. դրամ՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին և 94,274.4 հազ. դրամ՝ Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքային պայմանների բարելավման նպատակով։
Նույն որոշմամբ՝ 23,900.6 հազ. դրամ հատկացվել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, իսկ 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: