Այսօր Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վիտալի Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո որոշ խմբեր, անհատներ, քաղաքական ինչ-որ կուսակցություններ, կառույցներ, ժամանառ առ ժամանակ բարձրաձայնում են, որ «Արցախը Հայաստան է և վերջ», սակայն, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է։
«Դա քաղաքականության մեջ նորմ չէ, դա շատ վտանգավոր է, կանխամտածված է արել։ Իմ բոլոր կասկածները փարատվել են: Այն քաղաքականությունը, որն այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի այն փաթեթն է, որը ուզում է կյանքի կոչել։ Այն ուղղությունը, որը Փաշինյանն է ընտրել, ես համոզված եմ, որ դրանում կա Ալիևի հետ պայմանավորվածություն, որպեսզի այդ հայտարարությունները անի, և Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին որպես սուբյեկտ։ Երբ որ ժամանակը կգա, փակագծերը կբացեմ»,- ասաց նա։









