Foto

ՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց (Տեսանյութ)

Հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում:

Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին հերթին կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կատարելագործման վրա: Հանցավորության նման տենդենցներն առաջացնում են հակազդման նոր միջոցների կիրառման, իրավապահ մարմինների միջև համագործակցության, անդրազգային հանցագործությունների պարագայում նաև միջազգային գործակցության, ընդհանուր առմամբ հասարակության մեջ հանցավոր վարքագծի անհանդուրժելիության և դրա դեմ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտություն: 

Մանրամասները՝ տեսանյութում։